‘
Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում՝ 3:1 հաշվով հաղթեց «Լեգանես»-ին:
27-րդ րոպեին կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսին տուգանային հարվածի օգնությամբ բացեց խաղի հաշիվը: 5 րոպե անց արգենտինացին իր հաշվին արդեն դուբլ գրանցեց: Հյուրերի կազմում միակ գնդակը 68-րդ րոպեին խփել է Նաբիլ Էլ Զհարը: Խաղավարտից 4 րոպե առաջ Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց և հաշիվն ավելի խոշոր դարձրեց:
Այսպիսով, վաստակած 79 միավորով «Բարսելոնա»-ն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
«Բարսելոնա» — «Լեգանես»՝ 3:1
‘