‘
Իսպանիայի առաջնության առաջին տուրում գործող չեմպիոն «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալավես»-ի դարպասը:
Առաջին կեսում կողմերին չհաջողվեց բացել խաղի հաշիվը: Երկրորդ կեսի 64-րդ րոպեին «կապտանռնագույններ»-ի ավագ Լինոնել Մեսսին տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով առաջ մղեց իր թիմին: Հարկ է նշել, որ այդ գոլը «Բարսելոնա»-ի համար 6000-րդն էր Լա Լիգայում: 83-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Ֆելիպե Կոուտինյոն: Խաղավերջում Մեսսին իր անվան դիմաց դուբլ գրանցեց ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 3:0.
Այս հաղթանակից հետո կատալոնական գրանդը վաստակած 3 միավորով կիսում է առաջին հորիզոնականը:
«Բարսելոնա» — «Ալավես»՝ 3:0
‘