‘
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Սելտայի» դարպասը:
Հանդիպման ընթացքում գոլով աչքի ընկան Ուսման Դեմբելեն և Լիոնել Մեսսին:
Այս խաղից հետո «Բարսելոնան» 37 միավորով շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: «Սելտան» 21 միավորով 10-րդ տեղում է:
Նշենք, որ հաջորդ տուրում «կապտանռնագույնները» կհյուրընկալվի «Խետաֆեին»: Հանդիպումը կկայանա հունվարի 6-ին:
‘