‘Լա լիգա. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ տոնեց «Խետաֆե»-ի նկատմամբ (տեսանյութ)’

885

Լա լիգայի 37-րդ տուրում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու»-ում 2:0 հաշվով հաղթանակ տոնեց «Խետաֆե»-ի նկատմամբ:

39-րդ րոպեին հանդիպման առաջին գնդակը  հեղինակեց Արտուրո Վիդալը,  89-րդ րոպեին հյուրերն ինքնագոլ գրանցեցին:

«Կապտանռնագույններ»-ը վաղուց ապահովել են չեմպիոնությունը, իսկ «Խետաֆե»-ն 58 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական:

Հավելենք, որխաղի մեկնարկից առաջ հյուրերը «չեմպիոնական միջանցք» էին կազմել կատալոնական ակումբի ֆուտբոլիստների համար:

«Բարսելոնա» — «Խետաֆե»՝ 2:0

Նախորդ հոդվածը‘ԱՊԼ. «Լիվերպուլ»-ի չեմպիոնությունն այս անգամ էլ հետաձգվեց. «Մանչեսթեր Սիթի»-ն՝ Պրեմիեր լիգայի չեմպիոն, այլ արդյունքներ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալ»-ը ձախողվեց «Անոետա»-ում (տեսանյութ)’