‘Լա Լիգա. Մադրիդի «Ռեալ»-ը վստահ հաղթանակ տոնեց «Խետաֆե»-ի նկատմամբ (տեսանյութ)’

1262

Լա Լիգայի առաջին տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում հյուրընկալեց «Խետաֆե»-ին: 

Հանդիպումն անցավ տանտերերի ճնշող առավելությամբ և ավարտվեց «արքայական» ակումբի վստահ հաղթանակով:

20-րդ րոպեին Դանիել Կարվախալը բացեց խաղի հաշիվը, իսկ 51-րդ րոպեին Գարեթ Բեյլը կրկնապատկեց «սերուցքայիններ»-ի առավելությունը:

Այսպիսով, Մադրիդի «Ռեալ»-ը 3 միավոր վաստակեց և այժմ գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդինյոյի որդին թաքցրել է իր ծագումը, որպեսզի կողմնակալ որոշում չկայացվի’
Հաջորդ հոդվածը‘Սինկֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը մեկնարկեց հաղթանակով’