‘Լա Լիգա. «Սելտա» — «Բարսելոնա»՝ 2:2. «Կապտանռնագույնները» չկարողացան հաղթանակով հեռանալ (տեսանյութ)’

3006

 

Լա Լիգայի 33-րդ տուրի շրջանակում առաջատար «Բարսելոնա»-ն հյուրընկալվեց Վիգոյի «Սելտա»-ին: «Կապտանռնագույններ»-ը չկարողացան հաղթանակով հեռանալ «Բալայդոս» մարզադաշտից: Գրանցվեց ոչ-ոքի՝ 2:2:

Առաջին խաղակեսում հաշիվը բացեց Ուսման Դեմբելեն: Ընդմիջումից վայրկյաններ առաջ Ջոնին հավասարեցրեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսի միջնամասում Պակո Ալկասերն այս խաղում արդեն 2-րդ անգամ հաղթանակի նժարը թեքեց «կապտանռնագույններ»-ի կողմը:

Հանդիպման 70-րդ րոպեին Սերխի Ռոբերտոն վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ և իր թիմի թողեց 10 հոգով: Տատներերն օգտվեցին քանակական առավելությունից և Յագո Ասպասի շնորհիվ կրկին հավասարություն մտցրեցին հաշվի մեջ՝ 2:2: Դարպասի նոր գրավումներ չգրանցվեցին:

Այսպիսով, «Բարսելոնա»-ն շարունակում է Պրիմերայում անպարտելի հանդիպումների շարքը: Կատալոնացիներն 83 միավորով շարունակում են վստահորեն գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: «Սելտա»-ն, իր հերթին, 44 միավորով 9-րդն է:

«Սելտա» — «Բարսելոնա»՝ 2:2
0:1՝ Դեմբելե (36′), 1:1` Ջոնի (45′), 1:2` Ալկասեր (64′), 2:2` Ասպաս (82′)

Նախորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Marca. Ինիեստան կարիերան կշարունակի Չինաստանում, որպեսզի զարգացնի իր բիզնեսը’