‘Լա Լիգա. «Սևիլիա» — «Բարսելոնա»՝ 2:4. կատալոնացիները կամային հաղթանակ տոնեցին (տեսանյութ)’

1442

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս 4:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Սևիլիա»-ի նկատմամբ:

Խաղի հաշիվը 22-րդ րոպեին տանտերերի կազմում բացել է Նավասը: Քիչ անց պատասխան գնդակը խփել է Մեսսին: Առաջին կեսի վերջում անդալուսիական թիմին առաջ է մղել Մերկադոն: 67-րդ րոպեին Մեսսին կրկին հավասարեցրեց հաշիվը: 85-րդ րոպեին արգենտինացին իր հաշվին հեթ-տրիկ գրանցեց: Խաղավարտից րոպեներ առաջ հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Սուարեսը՝ 4-2:

Այս հաղթանակի շնորհիվ «Բարսելոնա»-ն 57 միավորով շարունակում է մնալ առաջին հորիզոնականում:

«Սևիլիա» — «Բարսելոնա»՝ 2:4

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Իմ եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ նախագահ. Նեյմարն ու Մբապեն չեն վաճառվի’