‘Լա լիգա. 2-րդ խաղափուլի գլխավոր հանդիպումները ‘

1092

Իսպանական BBVA-Լիգայի 2-րդ խաղափուլում դիտարժան և ուշագրավ կարող են լինել «Վիլյառեալ»-«Բարսելոնա», «Ատլետիկ»-«Լևանտե», «Ռեալ Սոսիեդադ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումները: Այս խաղերը կցուցադրվեն ATV հեռուստաընկերության ուղիղ եթերում: 

Oրվա հանդիպումը

«Վիլյառեալ»-«Բարսելոնա»

Oգոստոսի 31, կիրակի, ժամը՝ 21:00, «Էլ Մադրիգալ» մարզադաշտ

Մրցավար՝ Վելասկո Կարբալիո

Համարձակորեն կարելի է ասել, որ իսպանական պրիեմիերայի այս խաղափուլի ամենակարևոր իրադարձությունը «Վիլառեալ»-«Բարսելոնա» հակամարտությունն է: Կատալոնացիները շատ ծանր են խաղում կաստելոնացիների դեմ խաղում, այդ իսկ պատճառով նախապես հաղթանակ կանխատեսել հյուրերի համար, հազիվ թե ճիշտ լինի:

Մեկնարկային խաղում «Բարսելոնայի» ցուցադրած ֆուտբոլը հեռու էր կատարյալ լինելուց: «Կապտանռնագույնները» արդյունավետորեն վերահսկում էին գնդակը, սակայն ոչ ոք չի կարող ասել, թե ինչով կավարտվեր այդ հանդիպումը, եթե չլիներ Մեսսիի վարպետությունը, ում հանճարն էլ որոշեց խաղի հաշիվը: Եվ վերջապես, «Վիլյառեալի» մակարդակը զգալի բարձր է «Էլչեից»:

Մարսելինոյի թիմը առաջին խաղափուլում հաղթեց «Լևանտեին»՝ ցույց տալով հաջող խաղ: «Վիլյառեալը» միասնական թիմի տպավորություն թողեց, որը հստակ գիտի իր խնդիրները և հաստատակամորեն փորձում է դրանք լուծել: 2:0 հաշվով հաղթանակը արդեն իսկ խոսում է դրա մասին:

Խոսելով «Վիլառեալի» մասին, չի կարելի կենտրոնանալ միայն մի ֆուտբոլիստի վրա: Մարսելինյոն ստեղծել է հիանալի կոլեկտիվ, որտեղ գործանականում չկան անփոխարինելի տարրեր:Այստեղ յուրաքանչյուրը կարող է փոխարինել մյուսին՝ ընդգրկվելով խաղի մոդելի մեջ:  Այս հանգամանքը պետք է շատ ուրախացնի ակումբի երկրպագուներին: Ամեն դեպքում, առաջին մեծության աստղեր թիմում վաղուց չկան:

Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա այստեղ ամեն ինչ պարզ է: Իսպանական մամուլը հաղորդում է, որ «էլչեի» հետ հանդիպումը բաց թողած Նեյմարին կհասցնեն ոտքի կանգնեցնել «Վիլյառեալի» հանդիպմանը մասնակցելու համար: Բրազիլացին, հավանաբար, պատրաստ կլինի այս հանդիպմանը: Այլ բան է, որ հիմնական կազմում նրա տեղը դեռ երաշխավորված չէ: Ճիշտ է, «Բարսայի» առաջին հանդիպումը երկրպագուներին այդքան էլ շատ չոգևորեց, սակայն  Ռաֆինյան և Մունիրը բավական հաջող կատարեցին իրենց պարտականությունները: Իսկ ահա Մասկերանոն, ով անցած խաղին հեռացվել էր , հազիվ թե կարողնա  оգնել իր թիմին: Բարբախտաբար, դաշտի կենտրոնում նրան կարող է փոխարինել Պիկեն, իսկ տեսականորեն կենտրոնական կիսապաշտպանների՝ Պիկե-Մատյո զույգը:

«Բարսելոնան» լրիվ արդարացիորեն համարվում է այս հանդիպման ֆավորիտը:

«Ատլետիկ»-«Լևանտե»

Oգոստոսի 30, շաբաթ, ժամը՝ 20:00,  Բիլբաո, «Սան Մամես»

Մրցավար՝ Պերես Մոնտերո

Այս շաբաթ «Ատլետիկը» խոշոր ձեռքբերում ունեցավ՝ անցնելով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլ: Արդեն նույնիսկ հայտնի են թիմի խմբային հակառակորդները: Հիշեցնենք, որ «առյուծների» հակառակորդնեն են դարձել այնպիսի թիմեր, ինչպիսիք են «ԲԱՏԷ»-ն, «Շախտյորն» ու «Պորտուն»:  Մեծ հաշվով,  «Ատլետիկը» կարող է այս խմբից հաջորդ փուլ դուրս գալ: Ի դեպ, «Լևանտեի» հետ հանդիպման համատեքստում, չեմպիոնների լիգայի ապագան որևէ նշանակություն չունի: Անկասկած, առաջին տնային հանդիպմանը «Սան Մամեսում» տանտերերը գոլ կխփեն: Ճիշտ այնպես, ինչպես դա եղավ «Նապոլիի» հետ հանդիպման ժամանակ: Բասկ երպրպագուները պետք է երախտապարտ լինեն իրենց սիրելիներին՝ Չեմպիոնների լիգա դուրս գալու համար:  Ֆուտբոլիստները այս իրավիճակում ոչ մի իրավունք չունեն անհաջող խաղը բարդելու ուժերը չբավարարելու և ինչ-որ ուրիշ պատճառների վրա: «Լևանտեի» հետ խաղում պետք է միայն հաղթանակ՝ առանց որևէ այլ տարբերակների:

Հաղթանակի հասնելու բոլոր հնարավորություններն «Ատլետիկոն» ունի: Երիտասարդ ֆուտբոլիստները հիանալի խաղ են ցուցադրում և հիմնական խաղացողները կարող են փոխարինվել:Մասնավորապես, կարելի է առանձնացնել երիտասարդ Ունաի Լոպեսին, որի համար այսպիսի բարձր  մակարդակով առաջին մրցաշրջանն է: 18-ամյա այս ֆուտբոլիստը չի վախենում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և փորձել խաղալ իր ֆուտբոլը: Այս իրավիճակում մի փոքր տարоրինակ է, որ «Ատլետիկը» «Ալավեսից» ձեռք բերեց Բորխ Վիգերին:

«Լևանտեի» դերն այս հանդիպման մեջ, ակնհայտերոն երկրորդական է; Ողջ Իսպանիան ավելի շատ խոսում է «Ատլետիկի» մասին, և վալենսիացիները ստիպված պետք է բավարարվեն իրենց հանդեպ ցուցաբերած նվազագույն ուշադրությամբ: Եթե,իհարկե բասկ մարզիչ Լուիս Մենդիլիբարի թիմը չհաթղի «Սան Մամեսում», որը քիչ հավանական է:

Հանդիպմանը չեն մանսնակցի Խուանֆրանը, Գավիլանը, Դիոպը:  

 

«Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ Մադրիդ»

Oգոստոսի 31-ին, կիրակի, ժամը՝ 22:00, Սան-Սեբաստյան, «Անոետա»

Մրցավար Մարտինես Մունուերա

«Ռեալ Սոսյեդադ»-ը այս շաբաթ մեծ անհաջողություն  ունեցավ: Կրասնոդարում լեհ մրցավարը խիստ կասկածելի 11 մետրանոց հարված նշանակեց, որը կոտրեց ողջ խաղի ընթացքը: Արդյունքում սանսեբաստիանյան թիմը խմբային փուլի ճանապարհը զիջեց կուբանյան թիմին: Հիմա Արասատեի տղաները պետք է կենտրոնան միայն Պրիեմիերայի խաղերի վրա:

Անկեղծ ասած, «սերուցքայինները» մեկնարկային խաղում այնքան էլ չտպավորեցին համեստ  «Կորդովայի» հետ խաղում: Հաշվի առնելով նաև այն, որ «Ռեալը» պարտվել էր նաև «Ատլետիկոյին» Սուպերգավաթի հետ խաղում, ապա կարելի է կասկածել մադրիդյան առաջատարների լավ մարզավիճակում լինելու մեջ: Եվ, եթե կորդովցիներն այդքան համարձակություն չունեցան բացահայտելու «սերուցքայինների» թույլ կողմերը, ապա «Սոսյեդադը» դա կարող է անել: Միայն,թե հոգեբանական անկման զգացում չունենան՝ Եվրոգավաթի համար պայքարից դուրս մնալու հետ կապված:

«Ռեալ»-ում շարունակվում են տրևասֆերների մասին խոսակցությունները: Վերջապես բաժանվեցին դի Մարիայից: Անչելոտին բազմիցս բարձրաձայնեց, որ ցանկանում է աշխատել արգենտինացի ֆուտբոլիստի հետ, սակայն ակումբը և ինքը՝ ֆուտբոլիստը այլ կերպ էր նայում այդ հարցին: Անխելը մեկնեց՝ նվաճելու Մռայլ Ալբիոնը, իսկ «Ռեալը» հարստացավ կլորիկ գումարով; Հայտնի դարձավ նաև, որ «Բավարիա» է տեղափոխվել Խաբի Ալոնսոն:

«Սոսյեդադը» նույնպես ունի իր խնդիրները: Իսլանդացի նորեկ հարձակվող Ֆինբոգսոնը հաջող հանդես եկավ «Աբերդինի» հետ հանդիպումներում, սակայն վնասվածքների պատճառով չկարողացավ իր թիմին օգնել Կրասնոդարի հետ խաղում: «Էյբարի» հետ խաղում նույնպես սանսեբաստիացիներին չբավարարեց առջևի գծում հարձակումների սրությունը:

Ինչ վերաբերում է այս հակամարտությանը, ապա, անկասկած, Մադրիդը ֆավորիտ է: Այլ կերպ Պրիեմիերայում չի էլ կարող լինել: Բայց պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ «Սոսյեդադը» ունակ է սենսացիաների: 

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է մարդատար մեքենաների համար’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի»-«Էվերթոն». Գոլերի հրավառություն (տեսանյութ) ‘