‘Լեբեդեւը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը. Մենամարտի տեսագրությունը’

613

Ռուսաստանցի բռնցքամարտիկ Դենիս Լեւեբեդեւը առաջին ծանրքաշային կարգում հաջողությամբ պաշտպանեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը` Մոսկվայում տեխնիկական նոկաուտով հաղթելով կոլումբիացի Սանտանդեր Սալգադոյին: 

33-ամյա Լեբեւեդեւը 27-ամյա կոլումբիացուն նոկաուտի է ենթարկել 4-րդ ռաունդում:

Այս պարտությունը Սալգադոյի համար առաջինն էր 24 մենամարտերում, իսկ Լեբեդեւը պրոֆեսիոնալ ռինգում տոնեց իր 25-րդ հաղթանակը` 26 մենամարտերում:

Լեբեւեդեւը առաջին անգամ էր ռինգ մտել աշխարհի «լիարժեք» չեմպիոնի կարգավիճակում: Նոյեմբերին կայացած կոնգրեսում WBA ղեկավարությունը որոշել էր բարձրացնել ռուսաստանցու կարգավիճակը, քանի ոև պանամացի Գիլյերմոն երկար ժամանակ հրաժարվում էր մենամարտերից:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանը առանց հայերի Հայաստանն է’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը հացադուլ է հայտարարել’