‘Լեգենդար Թիերի Անրին ավարտեց կարիերան(տեսանյութ)’

954

Ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլզի»  37-ամյա հարձակվող Թիերի Անրին հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին: Այս մասին  տեղեկացնում է BBC-ն:

20-ամյա կարիերայի ընթացքում ֆրանսիացին հանդես է եկել նաեւ «Մոնակոյում», Թուրինի «Յուվենտուսում», Լոնդոնի «Արսենալում» և կատալոնական «Բարսելոնայում»: Նա դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, Անգլիայի ու Իսպանիայի կրկնակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Ակումբային կարիերայում Անրին խփել է 360 գոլ:

Ֆրանսիայի հավաքականի կազմում լեգենդար հարձակվողը մասնակցել է 123 խաղի՝ դառնալով 51 գոլի հեղինակ: Ազգային թիմի հետ նա հռչակվել է աշխարհի (1998) ու Եվրոպայի (2000) չեմպիոն: Ֆրանսիացին 2010-ից էր խաղում «Նյու Յորք Ռեդ Բուլզում»: Թիերի Անրին համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից մեկը:

Թիերի Անրին աշխատանքի կանցնի բրիտանական Sky Sports ալիքում, որտեղ կկատարի ֆուտբոլային փորձագետի պարտականություններ: 37-ամյա ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել իր բոլոր թիմակիցներին ու Ֆրանսիայի հավաքականին, որի կազմում դարձել էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:

«20 տարի անց որոշեցի հեռանալ ֆուտբոլից: Դրանք աներևակայելի արկածներ էին: Կցանկանայի շնորհակալություն հայտնել երկրպագուներին ու ֆուտբոլիստներոն, որոնց հետ աշխատել եմ«Մոնակոյում», «Յուվենտուսում»,  «Արսենալում», «Բարսելոնայում», «Նյու Յորք Ռեդ Բուլզում» և, իհարկե, Ֆրանսիայի հավաքականում: Նրանց շնորհիվ ֆուտբոլն այդքան յուրահատուկ էր:

Այժմ եկել է այլ կարիերա սկսելու ժամանակը: Ուրախ եմ, որ վերադառնում եմ Լոնդոն, որտեղ կաշխատեմ Sky Sports-ում: Հուսով եմ՝ կկարողանամ ֆուտբոլային փորձս փոխանցել մյուսներին»,- Անրիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Նախորդ հոդվածը‘Պույոլը պարգևատրվել է կարիերայում ունեցած հաջողությունների համար ‘
Հաջորդ հոդվածը‘Ախտունգ-ախտունգ. Հին գործիքները՝ գործողության մեջ ‘