Լեգենդար թենիսիստուհի, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 18-ակի չեմպիոն, 66-ամյա չեխ Մարտինա Նավրատիլովան արդեն մի քանի շաբաթ պայքարում է կոկորդի եւ կրծքագեղձի քաղցկեղի դեմ, հաղորդում է ESPN-ը։
Սոցիալական ցանցերում երկրպագուների հարցերին պատասխանելիս՝ նա նշել է, որ դիմադրում է հիվանդությանը։
Մարտինա Նավրատիլովան կրծքագեղձի քաղցկեղի դեմ հաջող բուժում է անցել նաեւ 2010 թվականին։ Կոկորդի քաղցկեղ նրա մոտ առաջին անգամ է։
Մարտինա Նավրատիլովան Ավստրալիայի բաց առաջնության եռակի, Ֆրանսիայի բաց առաջնության կրկնակի, Ուիմբլդոնի մրցաշարի 9-ակի, ԱՄՆ-ի բաց առաջնության քառակի հաղթող է։