Մասիսի զարգացման հիմնադրամի և «Ադիբեկյան» բարեգործական հիմնադրամի (AFFA) աջակցությամբ հոկտեմբերի 21-ին Մասիս քաղաքի Մ․ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցը և Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը համատեղ կազմակերպում են Շառլ Ազնավուրին նվիրված մշակութային-երաժշտական միջոցառում։
Մասիսի զարգացման հիմնադրամը` սկսած 2018 թվականից, առաջնահերթ է դարձրել Մասիս քաղաքում ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի տարածումն ու ամրապնդումը։
Մասիսի զարգացման հիմնադրամը և «Ադիբեկյան» բարեգործական հիմնադրամը (AFFA) նպաստել և հստակ քայլեր են կատարել վերջին 7 տարիներին, որպեսզի հայ-ֆրանսիական կրթական, մշակութային հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասնեն:







