‘Լեդի Գագան այցելել է Ջուլիան Ասանժին’

678

Ամերիկացի փոփ երգչուհի Լեդի Գագան այցելել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որն արդեն 100 օր է, ինչ քաղաքական ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը: Երգչուհուն թույլատրել են մտնել դեսպանատան տարածք, որտեղ նա Ասանժի հետ անց է կացրել մոտ 5 ժամ, գրում է The Times պարբերականը:  

Լեդի Գագային և Ջուլիան Ասանժին կապում է ԱՄՆ բանակի շարքային զինծառայող Բրեդլի Մենինգի պատմությունը, ով Լեդի Գագայի սկավառակի վրա գաղտնի տեսանյութեր բեռնելով՝ բացահայտել է, թե ինչպես են ամերիկյան ուղղաթիռները կրակահերթ բացում Reuters-ի լրագրողների ուղղությամբ՝ շփոթելով նրանց գրոհայինների հետ: Խոսքը հենց այն սկանդալային տեսանյութի մասին է, որը Մենինգը փոխանցել է WikiLeaks-ին և այդպիսով համաշխարհային ճանաչում բերել Ասանժի նախագծին:

Հիշեցնենք, որ 2010-ի նոյեմբերին WikiLeaks-ի նախաձեռնած քաղաքական փաստաթղթերի աղմկահարույց գաղտնազերծումներից հետո կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին բռնաբարության և սեռական ոտնձգությունների հոդվածներով մեղադրանք ներկայացվեց: Ինքն Ասանժը պնդում է , որ դատական գործը կեղծ է և կապված է իր կայքի գործունեության հետ:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ-ը չի բացառում թիվ 35 ընտրատարածքում (Գյումրի) սեփական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը և Լյուդմիլա Սարգսյանը հանդիպել են Տիգրան Առաքելյանին’