Լատվիայում բնակվող Ռուսաստանի առնվազն 3,6 հազար քաղաքացիներ այս շաբաթ կծանուցվեն, որ պետք է լքեն երկրի տարածքը՝ այն բանից հետո, երբ նրանք չեն հանձնել լատվիերեն լեզվի քննությունը կամ այն ուսանելու համար չեն դիմել։
Այդ մասին հաղորդել է Delfi կայքը՝ հղում անելով մերձբալթյան հանրապետության ՆԳՆ ներկայացուցչի հայտարարությանը։
«Նրանք, ովքեր քննություն չեն հանձնել և դիմում չեն ներկայացրել՝ մոտավորապես 3 600 մարդ, կծանուցվեն, որ ստիպված են լինելու լքել Լատվիան»,- նշել է Լատվիայի ՆԳՆ քաղաքացիության և միգրացիայի գործերով վարչության ներկայացուցիչ Մայրա Ռոզեն։
Ըստ նրա՝ լեզվի ուսուցման դասընթացին մասնակցության դիմում չներկայացրած ռուսաստանցիները պարտավոր են երկրից հեռանալ 90 օրվա ընթացքում։
Փոխանցում է tass.ru-ն։