‘
Ամերիկյան կապիկը, որը նկարում է լեզվով, 10 հազար դոլար է հաղթել շիմպանզեների գեղարվեստի մրցույթի ժամանակ:
Հաղթող շիմպանզեի անունը Բրենթ է, նա «թոշակի անցած» լաբորատոր կապիկ է:
Բրենթի ստեղծագործությունն իրենից ներկայացնում է վառ գույներով արված ներկի հետքեր թղթի վրա՝ մանուշակագույն, երկնագույն եւ կապույտ: Մրցույթը հովանավորվում է ԱՄՆ կենդանիների պաշտպանության ընկերության՝ աշխարհում ամենամեծ կենդանասեր ընկերության կողմից: Շահած գումարը կհանձնվի արգելանոցին, որտեղ բնակվում է շիմպանզեն:
‘