Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսային մեղադրանք է ներկայացվել 1970-ական թթ․ կոմունիստական հատուկ ծառայությունների հետ իր համագործակցության վերաբերյալ կեղծ ցուցմունքներ տալու համար։
Հակակոմունիստական «Սոլիդարնոստ» շարժման առաջնորդին և Խաղաղության Նոբելյան մրցանակակրին կոմունիստական վարչակարգի հետ համագործակցելու մեջ կասկածում են արդեն վաղուց։
78-ամյա Վալենսայի հասցեին մեղադրանքներն ավելի բարձր էին հնչում հինգ տարի առաջ, այն բանից հետո, երբ հանրությանը ներկայացվեցին, իբր՝ նրա կողմից ստորագրված մի շարք փաստաթղթեր։
Կեղծ ցուցմունք տալը լեհական օրենսդրությամբ համարվում է քրեական հանցանք, որի համար պատիժը կարող է լինել մեկուկես տարուց մինչև ութ տարվա ազատազրկում։
Վալենսան ինքը բազմիցս պատասխանել է այդ մեղադրանքներին, իսկ անցած շաբաթ BBC-ին տված հարցազրույցում իր հասցեին հարձակումներին պատասխանել է հետևյալ խոսքով՝ «Հաղթողիներին չեն դատում»։
Փոխանցում է BBC-ն։
