Լեհաստանը կարող է անվտանգության նկատառումներով լրիվ փակել Բելառուսի հետ սահմանը

414

Լեհաստանի իշխանությունները չեն բացառում Բելառուսի հետ սահմանը լրիվ փակելու հավանականությունը, եթե դա պահանջվի անվտանգության նկատառումներով։

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին։

«Եթե նման անհրաժեշտություն լինի, հատկապես՝ անվտանգության նկատառումներով, ապա մենք հաստատ պատրաստ ենք դա անել»,- ասել է փոխնախարարը։

Յաբլոնսկու խոսքով՝ Լեհաստանն իրավիճակը կքննարկի իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, չհենվելով բացառապես քաղաքական գործոնների վրա։

«Բայց եթե մեր դիտարկումները ցույց տան, որ անվտանգության դեմ սպառնալիքը մեծանում է, ապա նման որոշում կարող է կայացվել»,- ասել է նա։

Լեհ-բելառուսական սահմանին վեց անցակետ կա, որոնցից չորսը, լեհական կողմի նախաձեռնությամբ, չի գործում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրանը պատժամիջոցներ կսահմանի՝ ի պատասխան ԵՄ-ի վերջին որոշման
Հաջորդ հոդվածըԻտալիայում կալանվել է ԵՄ պատժամիջոցների տակ ընկած ռուսաստանցիների ունեցվածքը