Լեհաստանի կառավարությունը մտադիր է իր պատժացուցակում ընդգրկել Բելառուսի մի քանի հարյուր քաղաքացիների, որոնք աշխատում են արդարադատության համակարգում՝ ի պատասխան վերջին շաբաթներին բելառուսական ընդդիմության և լեհական ազգային փոքրամասնության ներկայացուցիչների դեմ կայացված դատավճիռների։
Այդ մասին երկուշաբթի երեկոյան Polsat հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Մաչեյ Վոնսիկը։
Ներկայումս այդ պատժացուցակում ընդգրկված են մոտավորապես 80 մարդ և ընկերություններ Ռուսաստանից ու Բելառուսից։
«Եթե այդ իրավիճակը սրվի, ապա մենք կարող ենք փակել պատուհանը Բելառուսի համար։ Բելառուսը մեզ համար փոքրիկ ճեղք է, իսկ Լեհաստանը Բելառուսի համար՝ պատուհան դեպի աշխարհ»,- հայտարարել է փոխնախարարը։
Փոխանցում է tass.ru-ն։