‘Լեհաստանի արտգործնախարար. նախագահական ընտրություններն այնքան լավ պետք է անցնեն, որ բացառվի մեղադրանքների անգամ ամենաչնչին հնարավորությունը’

850

Գալիք նախագահական ընտրությունները Հայաստանի համար բացառիկ կարևոր նշանակություն ունեն: Այդ մասին այսօր Հայաստանի, Բուլղարիայի և Շվեդիայի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, հաղորդում է Panarmenian.net-ը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի նախագահական ընտրություններն այնքան լավ պետք է անցնեն, որ բացառվի մեղադրանքների անգամ ամենաչնչին հնարավորությունը: «Սա հաջորդ տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին ընդառաջ կարևոր քայլ է»,- ասաց նա:

Նախորդ հոդվածը‘«Վրացական երազանքը» նախագահի պաշտոնում դիտարկում է պատգամավոր Խմալաձեի թեկնածությունը’
Հաջորդ հոդվածը‘Բողոք-ակցիա Թերլեմեզյանի տնօրենի մրցույթի ժամանակ’