Լեհաստանի մի բնակչի ձերբակալել են՝ երկրի նախագահ Անջեյ Դուդային և վարչապետ Մատեուշ Մորավեցկուն սպանելու կոչերի համար, հաղորդել է Լեհական հեռուստատեսությունը։
Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ստանիսլավ Ժարինի խոսքով՝ ձերբակալված անձը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «վիրավորական և անպարկեշտ հայտարարություններ, որոնք կեղծ տվյալներ են պարունակում երկրի գործող նախագահի վերաբերյալ» և սոցցանցերում իր գործունեությամբ «կոչ է արել սպանել Լեհաստանի նախագահին ու վարչապետին, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին»։
Դատախազությունը ձերբակալվածին արդեն «սպանության հրապարակային խրախուսման», «երկրի նախագահի, նախարարների խորհրդի գործող նախագահի և ոստիկանության աշխատակիցների սպանության կոչեր անելու» և «Լեհաստանի նախագահին վիրավորանք հասցնելու» վերաբերյալ մեղադրանքներ է ներկայացրել։
Մեղադրյալը չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքները և պնդել է, որ ընդամենն իր կարծիքն է հայտնել և ոչ մեկի չի վիրավորել։
Փոխանցում է ria.ru-ն։