‘Լեհաստանի դեսպանատուն. Կատինի հրամանը ստորագրել են Ստալինը, Վորոշիլովը, Մոլոտովը և Միկոյանը’

1561

Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը քիչ առաջ այսպիսի հաղորդագրություն է տեղադրել Ֆեյսբուքյան իր էջում.

«Կատին. լեհական պատմության ամենաողբերգական էջերից մեկը: 1940 թ-ի գարնանը Խորհրդային Միության ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ուժերով Սմոլենսկ քաղաքի մոտ գտնվող Կատինի անտառում գնդակահարվել են շուրջ 22 000 լեհ սպաներ: Գնդակահարության հրամանը ստորագրել են Իոսիֆ Ստալինը, Կլիմենտ Վորոշիլովը, Վյաչեսլավ Մոլոտովը և Անաստաս Միկոյանը:
Վաղը` հունիսի 10-ին ժամը 20:00-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում դիտեք Անջեյ Վայդայի «Կատին» ֆիլմը: Մուտքն ազատ է: 
2008թ-ին ֆիլմն արժանացել է եվրոպական ֆիլմերի մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ մրցանակին: 
Ի դեպ, Վայդայի հայրը ևս Կատինի զոհերից էր… »: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում էներգակիրների գները կարելի է իջեցնել 20 տոկոսով` առանց վնաս պատճառելու ընկերություններին’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը Վատիկանում դիմավորել է Իսրայելի նախագահին և Պաղեստինի առաջնորդին’