‘
Երրորդ անգամ անընդմեջ Վարշավայի քաղաքապետ է ընտրվել Հաննա Գրոնկևիչ-Վալցը: Իշխող Քաղաքացիական պլատֆորմ կուսակցությունը ներկայացնող՝ Վարշավայի գործող քաղաքապետի օգտին կիրակի օրը կայացած՝ տեղական ինքնակառավարման ընտրությունների երկրորդ փուլում, ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկել է ընտրողների 58,64 %-ը:
Գրոնկևիչ-Վալցի ութամյա ղեկավարության օրոք Լեհաստանի մայրաքաղաքում կառուցվել են «Կոպեռնիկոս» գիտության կենտրոնը, լեհական հրեաների պատմության թանգարանը և Մարի Սկլադովսկայա-Կյուրիի կամուրջը, ինչպես նաև՝ մետրոպոլիտենի երկրորդ ճյուղը: Փոխանցում է ТАСС-ը:
‘