‘Լեհաստանի նախկին նախագահը խոստովանել է, որ երկրում ԿՀՎ-ի գաղտնի բանտ է եղել’

659

2000-ականների սկզբին Լեհաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները համագործակցել են, սակայն Վարշավան համաձայնություն չի տվել, որ իր տարածքում ԿՀՎ-ն կտտանքների ենթարկի կալանավորներին: Այս մասին հայտարարել է այն ժամանակ Լեհաստանի նախագահի պաշտոնն զբաղեցնող Ալեքսանդր Կվասնևսկին: Նա խոստովանել է, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, ահաբեկչության պայքարի շրջանակներում, ամերիկյան կողմին է տրամադրվել Լեհաստանի հետախուզական գործակալության ուսումնական կենտրոնում՝ Ստառե Կեյկուտիում գտնվող հետախուզական բազան: «Ես ԿՀՎ-ի տնօրենի հետ չեմ հանդիպել, բանակցել եմ Ջորջ Բուշի հետ,- մասնավորապես՝ ասել է Կվասնևսկին:- Քննարկել ենք հատուկ ծառայությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համագործակցության մանրամասների մասին չի խոսվել: Իսկ հարցաքննության այդ նողկալի մեթոդները ես չեմ ընդունում: Դրանք արդարացված չեն և ոչ մի լավ բանի չեն բերում»:

Ի դեպ, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Twitter-ի իր էջում գրել է, որ «ԱՄՆ կառավարությունը բռնապետության խորհրդանիշն է՝ ընդդեմ ողջ մարդկության»: Ըստ նրա՝ այդ փաստն ապացուցվում է նաև ԱՄՆ սենատի զեկույցով՝ ԿՀՎ-ի կողմից չափազանց դաժան մեթոդների կիրառման մասին:

ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանը խոստովանել է, որ ԿՀՎ-ի ձերբակալման և հարցաքննության ծրագրում սխալներ են թույլ տրվել: Սակայն նա նաև նշել է, որ հարցաքննությունների այդպիսի կոշտ մեթոդները օգնել են կանխելու նոր հարձակումները և փրկելու բազմաթիվ կյանքեր: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում կործանիչն ընկել է հաշմանդամների տան վրա’
Հաջորդ հոդվածը‘Չեչեն կամավորների «Մահվան գումարտակը» պաշտպանում է Դոնբասը (տեսանյութ)’