Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը չորեքշաբթի երեկոյան բանաձև է ընդունել Ռուսաստանը ահաբեկչական երկիր ճանաչելու վերաբերյալ։
Բանաձևն ընդունվել է 231 ձայնով, 226 խորհրդարանականներ չեն մասնակցել քվեարկությանը։
«Լեհաստանի Հանրապետության սեյմը Ռուսաստանի Դաշնությունը ճանաչում է ահաբեկչությանն աջակցող և ահաբեկչական մեթոդներ կիրառող երկիր»,- ասվոմ է փաստաթղթի տեքստում։
Բանաձևում նշվում է, որ Ռուսաստանը «ուղիղ պատասխանատվություն է կրում» 2014 թ․ հուլիսին «Մալայզիական ավիաուղիների» ինքնաթիռի (MH17 չվերթ) և 2010 թ․ ապրիլին Սմոլենսկի մոտ Լեհաստանի կառավարական օդանավի կործանման համար։
Սեյմի բանաձևը խորհրդանշական է, ընթացիկ ներքին և արտաքին իրադարձությունների մասին խորհրդարանի՝ ոչինչ չպարտադրող կարծիքն արտահայտելու միջոց։ Սա նորմատիվ ակտ չէ։ Որպես կանոն՝ նման բանաձևերը կոչված են կամ աջակցելու կառավարության գործողությունները, կամ իշխանությունների ուշադրությունը հրավիրելու որևէ խնդրի նկատմամբ։
Փոխանցում է tass.ru-ն։