Լեհաստանի վարչապետը դիտողություն է ստացել Եվրախորհրդարանում չափազանց երկար ելույթի համար

597

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, երեքշաբթի ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում, նկատողություն է ստացել չափազանց երկար ելույթի համար։

Եվրախորհրդարանի պատգամավորները երեքշաբթի Ստրասբուրգում, լիագումար նիստում, Եվրահանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Մորավեցկու հետ քննարկել են Լեհաստանում օրենքի գերակայության հետ կապված ճգնաժամը, որը վտանգի տակ է դրել ԵՄ-ի կողմից ֆինանսավորման հատկացումը Լեհաստանին։

Լեհաստանի վարչապետը, որին խոսք է տրվել ԵՀ-ի ղեկավարից հետո ( ֆոն դեր Լյայենը խոսել է տասը րոպե), զգալիորեն  գերազանցել է ժամանակային լիմիտը։ Նիստի նախագահը մի քանի անգամ Մորավեցկուն դիտողություն է արել՝ նրան հորդորելով ավարտել ելույթը, սակայն լեհ վարչապետը չի արձագանքել այդ կոչերին։ Մորավեցկու ելույթը, այդպիսով, տևել է գրեթե 35 րոպե, ինչը վրդովեցրել է պատգամավորներին։

«Պետք է ասեմ, որ ձեզ բավական ժամանակ էր տրվել ելույթի համար, ելույթների ժամանակը պահպանելը հարգանքի դրսևորում է Եվրախորհրդարանի հանդեպ»,- Մորավեցկու երկարաշունչ ելույթից հետո նրան է դիմել նախագահողը՝ արժանանալով պատգամավորների բուռն ծափահարություններին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան դեսպաններին մեղադրում է երկրի դատական գործերին միջամտելու համար
Հաջորդ հոդվածըWSJ. Հաիթիում առևանգված միսիոներների համար պահանջում են 17 մլն դոլար փրկագին