‘Լեհաստանում հանքահորի փլատակներում 17 մարդ է մնացել’

632

Մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Վարշավայից 400կմ հեռավորության վրա գտնվող լեհական «Ռունդա» հանքահորում փլուզում է տեղի ունեցել: Դեպքի հետևանքով փլատակներում 17 լեռնախույզ է մնացել, տեղեկացնում է Reuters լրատվականը:

Հանքի աշխատակիցները 600մ խորության մեջ են տնվում: Նրանց հետ կապն ընդհատվել է: Պղնձի հանքի փլուզումը տեղի է ունեցել երկրաշարժի պատճառով:

Դեպքի պահին հանքի տարածքում 42 մարդ է գտնվել, սակայն նրանցից 24-ին հաջողվել է ժամ առաջ տարհանել, հայտնում են տեղական լրատվամիջոցները

Նախորդ հոդվածը‘Վճռաբեկ դատարանի որոշումը վաղը՝ մինչեւ 16:00-ն’
Հաջորդ հոդվածը‘Յոհան Կրոյֆ. «Բարսելոնային» իմաստ չունի Նեյմարի վրա փող ծախսել’