‘Լեհաստանում հրապարակել են Հռոմի պապի գրառումները՝ հակառակ իր կամքի’

639

Լեհաստանում լույս են ընծայվել Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի անձնական գրառումները, թեպետ նա իր կտակում խնդրել էր այրել դրանք: Պապի օգնական կարդինալ Ստանիսլավ Դզիվիշը, սակայն, չի կատարել պապի կամքը, քանի որ կարծում է, թե «դրանք պոնտիֆիկի հոգեկան աշխարհն ըմբռնելու բանալիներ են, այն ամենի, ինչ մարդ զգում է խորապես իր ներսում՝ նրա փոխհարաբերություններն Աստծո, մերձավորների և ինքն իր հետ»:

Հովհաննես Պողոս II-ը դասվել է սրբերի շարքը, նրա կանոնիկացումը նշանակված է այս տարվա ապրիլին:

Գրքի հրատարակումը, որտեղ ամփոփված են պապի կյանքի վերջին 40 տարիների մտորումներն ու հույզերը, Լեհաստանում միանշանակ չի ընդունվել, քանի որ թեպետ հայրենիքում պոնտիֆիկին բարձր էին գնահատում, այնուհանդերձ՝ գիրքը հրատարակվում է նրա կամքին հակառակ, փոխանցում է podrobnosti-ն:

Նախորդ հոդվածը‘Համանախագահները հանդիպել են Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Լիբիան զեկուցել է քիմիական զենքի ոչնչացման մասին’