‘
Լեհական «Կոտովիցե» ակումբի ֆուտբոլիստ Դոմինիկ Կոշովսկուն սպանել են ֆուտբոլային խուլիգանները, գրում է se.pl-ը։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի գիշերը, երբ 19-ամյա ֆուտբոլիստի եւ նրա հոր վրա հարձակվել են Կոտովիցեի կենտրոնում գտնվող ակումբներից մեկի մոտ։ Խուլիգանները դաժան ծեծի են ենթարկել Կոշովսկուն ու նրա հորը։ Ֆուտբոլիստը մահացել է ծանր վնասվածքներից, իսկ նրա հայրը ծայրահեղ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Լուրեր են շրջանառվում, որ ֆուտբոլիստի վրա հարձակվողները եղել են «Կոտովիցեի» մրցակից ակումբներից մեկի ֆանատները։ Ոստիկաններն արդեն ձերբակալել են 3 կասկածյալների, որոնց տարիքը չի գերազանցում 20-ը։ Հետաքննությունը շարունակվում է։
Դոմինիկ Կոշովսկուն «Կոտովիցեի» սան է եւ 9 տարեկանից էր մարզվում թիմի ակադեմիայում։
‘