‘Լեհաստան – Անգլիա՝ 1:1’

678

Կայացավ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Լեհաստան – Անգլիա հանդիպումը: Հիշեցնենք, որ այս խաղը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով  հետաձգվել էր մեկ օրով:

Խաղն ընթացավ բավական լարված եւ անզիջում պայքարում: Հաշիվը  բացեցին անգլիացիները՝ 31-րդ րոպեին աչքի ընկավ Ռունին: Երկրորդ խաղակեսում լեհերի պաշտպան Կամիլ Գլիկը խփեց պատասխան գոլը: Այս դրվագում անվստահ գործեց անգլիացիների դարպասապահ Ջո Հարթը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

Այս տուրից հետո Անգլիան 8 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդը Չերնոգորիան է՝ 7 միավոր, սակայն չերնոգորցիները մեկ խաղ պակաս են անցկացրել:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար, H խումբ

Լեհաստան – Անգլիա` 1:1 

Կամիլ Գլիկ՝ 70 — Ուեյն Ռունի՝ 31

Նախորդ հոդվածը‘Սարգսյանը, փուչիկներն ու Բոզոյանը’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Ավագյան. Հանգիստ քնում եմ, որովհետև իմ խիղճը հանգիստ է’