‘
Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ և երկրի նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկին Մեծ Բրիտանիայում եվրասկեպտիկների հաղթանակի համար մեղադրել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, հաղորդում է Reuters-ը:
«Հիմնականում բացասական դեր է խաղացել Դոնալդ Տուսկը: Հենց նա էր բանակցում բրիտանացիների հետ, որի արդյունքում նրանք ոչինչ չստացան: Հենց դրա համար էլ նա է brexit-ի հիմնական պատասխանատուն և պետք է պարզապես անհետանա եվրոպական քաղաքականության թատերաբեմից: Բայց դա վերաբերում է ամբող Եվրախորհրդին՝ իր ներկայիս կազմով»,- հայտարարել է Կաչինսկին:
Լեհաստանի կառավարության նախկին ղեկավարներ Յարոսլավ Կաչինսկին և Դոնալդ Տուսկը քաղաքական հակառակորդներ են: Այս տարվա ապրիլին Կաչինսկին Սմոլենսկի մերձակայքում Տու-154 օդանավի աղետի պատասխանատվությունը նույնպես դրել էր Դոնալդ Տուսկի կառավարության վրա: 2010 թ. այդ աղետին զոհ գնաց նաև Կաչինսկու երկվորյակ եղբայրը՝ երկրի նախագահ Լեխ Կաչինսկին:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘