‘
Լեհաստանում հարգանքի տուրք է մատուցվել ութ տարի առաջ տեղի ունեցած օդային աղետի զոհերի, այդ թվում՝ երկրի նախագահ Լեխ Կաչինսկու և, ըստ էության՝ Լեհաստանի ամբողջ վերնախավի հիշատակին:
Երեքշաբթի սգո արարողություն է կատարվել Սմոլենսկի մերձակա՝ աղետի վայրում: Ռուսաստանում Լեհաստանի դեսպանը հիշեցրել է, որ 2010 թ. ապրիլի 10-ին զոհվել է «լեհ ժողովրդի վերնախավի նշանակալի մասը, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական, այլև ինտելեկտուալ, հասարակական և հոգևոր վերնախավի»:
Թեպետ արդեն ութ տարի է անցել, սակայն ավիաաղետը, նախկինի պես, շատ հարցերի տեղիք է տալիս: «Ռուսաստանը մինչև հիմա չի ցանկանում մեզ փոխանցել ինքնաթիռի բեկորները, որոնք շատ կարևոր են աղետի հետաքննության համար: Ըստ իս՝ դա անօրինական է, քանի որ ինքնաթիռը Լեհաստանի սեփականությունն էր», — հայտարարել է Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան Կրակովում, որտեղ ամփոփված են Կաչինսկու և նրա տիկնոջ աճյունները:
Ի պատասխան՝ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ չեն կարող փոխանցել ինքնաթիռի բեկորները, քանի որ ողբերգության հետաքննությունը դեռ շարունակվում է:
Փոխանցում է euronews-ը:
‘