‘
Օսմանյան թուրքերի դեմ 1571 թ. Լեպանտոյի ծովամարտում հաղթանակի տարեդարձի առթիվ անցած շաբաթ Լեհաստանում կայացել է, այսպես կոչված՝ աղոթքի օրը, որին մասնակցել են տասնյակ հազարավոր կաթոլիկներ: Նրանց կոչ էր արվել հավաքվել երկրի սահմանի մոտ նախապես նշված վայրերում և աղոթել Լեհաստանի ու ողջ քրիստոնյա աշխարհի փրկության համար:
Եկեղեցու ղեկավարությունը պնդում է, որ այդ իրադարձությունը զուտ կրոնական բնույթի է, սակայն մտավախություն կա, որ այդ կերպ եկեղեցին խրախուսում է մուսուլման միգրանտներին երկիր թողնելուց լեհական իշխանությունների հրաժարվելը:
Լեհաստանը, Հունգարիայի և Չեխիայի հետ միասին, հրաժարվել է մասնակցել 2015 թ. ԵՄ այն պայմանավորվածությանը, որով նախատեսվում է Սիրիայից և այլ երկրներից ժամանած միգրանտների ընդունման վերաբերյալ քվոտաների սահմանում՝ աշխարհագրական դիրքի պատճառով մեծ թվով միգրանտներ ընդունող Իտալիայի և Հունաստանի վիճակը թեթևացնելու նպատակով:
Այս հարցում Լեհաստանի դիրքորոշումը տարաձայնության պատճառ է դարձել նաև Վատիկանի հետ. Ֆրացիսկոս պապը անցյալ տարի Լեհաստան կատարած իր այցի ժամանակ մգրանտների հանդեպ ավելի հանդուրժողական լինելու կոչ է արել:
Փոխանցում է BBC-ն:
‘