Լեհ դիտորդները, չնայած հրավերին՝ չեն ժամանել ՀԱՊԿ-ի զորավարժություններին

134

Լեհաստանի դիտորդները չեն այցելել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Մարտական եղբայրություն-2023» զորավարժություններին, թեպետ հրավիրված են եղել։

Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Զորավարժությունների ամփոփիչ՝ ամենադինամիկ փուլերում ներկայացվել են դիտորդներ, պետության տարածքում հավատարմագրված ռազմական կցորդներ և միջազգային կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ,- ասել է Սիդորովը։- Հրավիրված են եղել նաև ուրիշներ։ Մասնավորապես, Բելառուսը նաև Լեհաստանի ներկայացուցիչներին է  հրավիրել տեսնելու, որ զորավարժությունները ուղղված չեն երրորդ երկրների դեմ, բայց նրանք չեն ժամանել։ Այնուամենայնիվ, հրավերն ուղարկվել է»։

Նախորդ հոդվածըՀԱՄԱՍ-ը հերքում է «Աշ Շիֆա» հիվանդանոցում զենք հայտնաբերելու՝ Իսրայելի բանակի պնդումը
Հաջորդ հոդվածըԶԼՄ․ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը հրաժարվել է բանակցություններից