‘
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպման ակնկալիքներից: Հիշեցնենք, որ առաջին խաղում «քաղաքայինները» պարտվել են 1:2 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 18-ին:
«Իհարկե, «Բարսելոնայի» հետ դիմակայության ելքը դեռ որոշված չէ: Եթե 1:3 կամ 1:4 հաշվով պարտված լինեինք, ամեն ինչ ավելի հասկանալի կլիներ:
Չեմ թաքցնի՝ «Բարսելոնան» ակնհայտ ֆավորիտ է, նրանք հաղթել են առաջին խաղում, իսկ երկրորդ հանդիպումն անցկացնելու են սեփական հարկի տակ, բայց «Մանչեսթեր Սիթին» բավական ուժեղ է, որ փոխի դիմակայության ելքը»,-ասել է Լեմպարդը:
‘