‘Լեյլա Յունուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երեքամսյա կալանքը. նա մեղադրվում է ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ’

853

Խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտի տնօրեն,  ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երեքամսյա կալանքը:

Յունուսի փաստաբան Ջավադ Ջավադովն APA-ին հայտնել է, որ Նասիմինյան շրջանային դատարանը Լեյլա Յունուսի նկատմամբ ընտրել է խափանման միջոց՝ 3 ամսվա կալանքի տեսքով:

Նշենք, որ իրավապաշտպանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 4 հոդվածներով, այդ թվում՝ պետական դավաճանության ( 274 հոդված): Մյուս երեք մեղադրանքներն են՝ խարդախություն (178 հոդված), հարկերից խուսափում (213 h.)  և ապօրինի ձեռնարկատիրություն (192 հ.): Լեյլա Յունուսի ամուսնուն՝ Արիֆ Յունուսին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 274 և 178 հոդվածներով:

Փաստաբանը նշել է, որ հետաքննությունը Արիֆ Յունուսից չբացակայելու ստորագրություն է վերցրել: Հաղորդում է APA-ն:

Ադրբեջանի Դատախազության և Ազգային անվտանգության նախարարության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը մեղադրվել է առանձին քաղաքացիների հետ գաղտնի համագործակցության մեջ, որի նպատակը եղել է Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ գործողությունների համակարգումը:

Նախորդ հոդվածը‘Փլվածքի տակ քաղաքացի է մնացել ‘
Հաջորդ հոդվածը‘Դոյդոյան. Դատական ակտը չեղյալ չհայտարարվելը ազդելու է մամուլի ազատության՝ ՀՀ վարկանիշի վրա’