‘Լեյտենանտ Լֆիկը և շարքային Լիսկան. Մամուլ’

1874

ԵԿՄ 10-րդ համագումա­րից հետո պատասխանե­լով լրագրողների հարցե­րին՝ գեներալ Մանվել Գրիգորյանն ասել է, որ օլիգարխ Սամվել Ալեք­սանյանը 5-րդ բրիգադի սպա է եղել և ծառայել է այնտեղ, երբ ինքը բրիգա­դի հրամանատարն էր: Այս մասին գրում է «ՀԺ»-ն:

«Սամվել Ալեքսանյանը 5-րդ բրիգադայի սպայա Էղե: Ծառայել ա 5-րդ բրիգադայում, երբ ես էնտեղ հրա­մանատար եմ եղել: Ալեքսանյանը արդեն մոտ մի 15- 20 տարվա ԵԿՄ անդամ ա: Ինքը էսօր երկրի համար, ճիշտ ա, օլիգարխ ա, հետևից ինչ ասես կարանք ասենք, ուշունց էլ կարանք տանք, բայց խի օլիգարխ­ները էս երկրի անդամ չե՞ն»,-ասել է գեներալը պա­տասխանելով հարցին, թե ինչու է Ալեքսանյանն ընդգրկվել ԵԿՄ վարչության կազմ:

Նույնաբովանդակ պատասխան է տվել Գրիգորյանը «Առավոտի» այն դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա) ազատամարտիկները սահմանին չեն տեսել, ասում են պատերազմի ժամանակ թալանով էր զբաղված: Թերթը գրում է.

«ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը զարմացել է` ինչու են հիմա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին վատ արտահայտվում: «Էդ Սուրիկ Խաչատրյանին 25 տարի առաջ, երբ ճանաչում էի, էն ժամանակ ոչ մեկը ոչ մի վատ բան չէր ասում: Երբ շան տղեն, զենքը վերցրած, չանթիկը վզին գցած, սահման էր պահում»,- Aravot.am-ին ասաց գեներալ Մանվելը:

Մեր դիտարկմանը, թե նրան ազատամարտիկները սահմանին չեն տեսել, ասում են պատերազմի ժամանակ թալանով էր զբաղված, պարոն Գրիգորյանն ասաց. «Ղալաթ են անում, ես տեսել եմ: Էն ժամանակ թալան կա՞ր»: Մեր հարցին` տեղյա՞կ է, որ Սուրիկ Խաչատրյանին տարբեր հանցագործությունների մեջ են մեղադրում, պարոն Գրիգորյանը ընդհատեց հարցը ու պատասխանեց. «Երբ որ հանկարծ դատարանով մեղադրանքի որոշում լինի, ես ու դու գնանք մի հատ էլ տանք բերանին: Եղա՞վ, երկուսով ենք գնալու, չմոռանաս»»։

Նախորդ հոդվածը‘Երբ գյուղապետերը արտագաղթում են, ինչպե՞ս վարվի գյուղացին. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘250 հազար դոլար՝ կառավարության արարողակարգային ծառայությունների համար. «Ժողովուրդ»’