‘Լենինգրադյան-Իսակով պողոտան անվտանգ չէ ‘

1634

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 14-ին Երևանում բացվեց Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա ձգվող նոր ավտոմայրուղին:

Պաշտոնական բացումից անցել է մոտ երեք շաբաթ, ու նոր մայրուղին հաճախակի սկսել է հայտնվել ավոտոպատահարների ամփոփագրում: Միայն հուլիսին երկու խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Այսպես, հուլիսի 3-ին Mercedes Benz G55 մակնիշի 91 CM 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին և մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հուլիսի 6-ին Opel մակնիշի 34 LF 372 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Դավիթաշեն 4-րդ թաղամասի 9-րդ շենքի բնակիչ, 23-ամյա Աղասի Ավետիսյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով վարորդը մահացել է:

Կարելի է միայն զգուշացնել վարորդներին, որ ուշադիր երթևեկեն նոր մայրուղիով, քանի որ, կարծես, այն այնքան էլ անվտանգ չէ:

Նախորդ հոդվածը‘ ՍԴ նախագահ. Կուտակային կենսաթոշակների մասին կայացված որոշումը բազմաշերտ է եւ խորը’
Հաջորդ հոդվածը‘Ուզբեկ մրցավարը աշխարհի առաջնությունների ռեկորդ է սահմանել’