‘
Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոն» եւ թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը երկարաձգել են պայմանագիրը մինչեւ 2020 թվականը:
Պորտուգալական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ժարդիմը կտեղափոխվի չինական «Բեյցզին Գոան», որը նրան առաջարկել է տարեկան 12 միլիոն եվրո: Նաեւ նշվել էր, որ «Մոնակոն» Ժարդիմի տարեկան աշխատավարձը 1.5 միլիոնից կդարձնի 4.5 միլիոն:
Ժարդիմի գլխավորությամբ «Մոնակոն» դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, իսկ Չեմպիոնների լիգայում հասավ մինչեւ կիսաեզրափակիչ:
‘