‘Լեոնարդո Դի Կապրիոն և այլ աստղեր, ովքեր ատում են իրենց ամենահայտնի դերերը’

3642

Բազմաթիվ դերասաններ՝ թե՛ թատրոնում և թե՛ կինոյում, մի ամբողջ կյանք ստիպված են լինում սպասել այն դերին, որը նրանց փառք կբերի, և որով նրանք կկարողանան ներկայանալ այլ դերերի համար: Բայց կան նաև այնպիսիք, ովքեր ատում են իրենց փառք բերած դերը, նրա կերպարը և այն ամենը, ինչ կապված է այդ ֆիլմի կամ ներկայացման հետ: Գլխավոր պատճառը պարզ է. ամբողջ կյանքում նրանցասոցացնում են այդ կերպարների հետ:

 

Շոն Քոնըրի

Մինչ Ջեյմս Բոնդ դառնալը Շոն Քոնըրին պարզապես սովորական ֆուտբոլիստ էր, ով խաղում էր «Բոնիրիգ Ռուզ Ատլետիկ» մանկապատանեկան թիմում: Քոնըրին արդեն 13 տարի է, ինչ որևէ ֆիլմում չի նկարահանվում, բայց նրան շարունակում են համարել առնականության մարմնացում:

Ջեյմս Բոնդի մասին պատմող ՝1962-ին լույս տեսած «Բժիշկ Նոուից» հետո կանանց մեծամասնությունը ցանկանում էր լինել Քոնըրիի հետ, իսկ տղամարդիկ ցանկանում էին լինել նրա փոխարեն: 007 գործակալին պաշտում էին երևի թե բոլորը, բացի հենց Քոնըրիից, ով իր իսկ խոսքերով՝ ատում էր Ջեյմս Բոնդի կերպարը հենց սկզբից և համարում էր, որ Բոնդն «այնքան ձանձրալի է դարձել, որ սկսել է ծաղրել ինքն իրեն»: Իր մասնակցությամբ վերջին Ջեյմս Բոնդից՝ «Ապրում ես միայն երկու անգամից» հետո Քոնըրին այնքան էր հոգնել ֆիլմից, որ վաստակած ամբողջ գումարը վատնեց բարեգործությունների վրա:

Ջորջ Ռիվզ

1951-ին էկրաններ բարձրացավ «Սուպերմենի» մասին պատմող կոմիքսների առաջին ֆիլմը, որտեղ գլխավոր դերում երիտասարդ Ջորջ Ռիվզն էր: Ֆիլմի հաջողությանը հաջորդեց 7  տարի հեռուստաէկրաններին շարունակվող «Սուպերմենի արկածներ» հեռուստասերիալը, որտեղից և սկսվեց Ռիվզի իրական փառքը:

Ռիվզին առաջին հերթին դուր չէր գալիս «Սուպերմեն» լինելը, քանի որ ըստ նրա՝ հեռուստասերիալում նկարահանվելը վիրավորում էր դերասանների եսը, քանի որ նրանք մի սերիայի համար ստանում էին ընդամենը 200 $, իսկ հեռուստասերիալի ստեղծողները նույնիսկ չէին կարողանում իրենց թույլ տալ նորմալ հագուստ կարել Ռիվզի համար:

Հեռուստասերիալի ավարտից հետո Ռիվզի դերասանական կարիերան միայն անկում էր ապրում, քանի որ յուրաքանչյուր այլ դերում նրան տեսնելիս կինոթատրոններում մարդիկ բացականչում էին՝ «տես, Սուպերմենն է»: Այդ իսկ պատճառով Ռիվզին հեռուստասերիալի ավարտից հետո ոչ մի ռեժիսոր որևէ դերի համար  չընտրեց, քանի որ 7 տարիների ընթացքում նկարահանված «Երկնագույն Գարդենիա», «Դիսնեյլենդ» և «Տխրահռչակ Ռանչոն» ձախողվեցին միևնույն պատճառով՝ բոլորը տեսնում էին միայն «Սուպերմենին»:

Այլ տարբերակներ չունենալով՝ Ռիվզը համաձայնեց նկարահանվել «Սուպերմենի արկածների» նոր եթերաշրջանում, բայց հետագայում չպարզված պատճառներով ինքնասպանությունգործեց, որի մասին 2006-ին նկարահանվեց ֆիլմ՝ «Սուպերմենի մահը»՝ Բեն Աֆլեքի և Էդրիան Բրոուդիի մասնակցությամբ:

Մարլոն Բրանդո

Մինչ Վիտո Կոռլեոնեի դերը խաղալը Մարլոն Բրանդոն արդեն հասցրել էր դառնալ այդ ժամանակվա սեքս-սիմվոլը թատրոնում՝ խաղալով «Ցանկություն» տրամվայը» ներկայացումում, որի մասին դերասանը միայն վատ հիշողություններ էր պահպանում: Բրանդոյի խոսքերով՝ որպեսզի կարողանար խաղալ Ստենլի Կովալսկիի դերը, նա ստիպված է եղել մոռանալ դերասանական վարպետության դասերն ու պարզապես առաջնորդվել է իրեն հանդիպած «հիմար մաչոներին» վերհիշելով:

Բրանդոն համարում էր, որ Կովալսկիի կերպարը որևէ առումով գրավիչ չէ, հակառակը, նա տանել չէր կարողանում նրա կոպտությունըև այնպիսի տպավորություն ուներ, կարծես «Կովալսկին խլել է իր ընկերուհուն»:

Հետագայում Բրանդոն համաձայնեց նկարահանվել «Ցանկություն» տրամվայի» կինոտարբերակում, բայց այստեղ ևս «հաջողություններից» խուսափել չստացվեց՝ Բրանդոն նոմինացվեց «Օսկարի» և վերածվեց իսկական լեգենդի, և միայն «Կնքահայրը» թույլ տվեց, որպեսզի նա կարողանա ձերբազատվել «Ցանկություն» տրամվայի» անեծքից:

Լեոնարդո Դի Կապրիո

Հիմա՛ միայն կարելի է Դի Կապրիոյի մասին պնդել, որ նա համարվում է Հոլիվուդի ամենատաղանդավոր դերասաններից մեկը, որին այնտեղ այդպես էլ արժանիորեն չգնահատելով՝ «Օսկար» չեն տալիս՝ «Ավիատորը», «Հեղափոխական ուղի» կամ «Անիծվածների կղզի» ֆիլմերում նրա խաղի համար: Իսկ 1997-ին Դի Կապրիոն նկարահանվեց մինչև վերջերս ամենամեծ շահույթը բերած «Տիտանիկում»:

Դի Կապրիոյի խոսքերով՝ «Տիտանիկը» իրեն տվեց հնարավորություններ և աճելու բազմաթիվ ուղիներ: Բայց Դի Կապրիոյի խոսքերով՝ նա «Տիտանիկից» հետո ցանկանում էր ավարտել դերասանական կարիերան, քանի որ չէր կարողանում տեսնել այդ «փափուկ միսը»:

Ըստ «Տիտանիկի» մեկ այլ աստղի՝ Քեյթ Ուինսլեթի՝ նա Դի Կապրիոյի հետ հանդիպումների ժամանակ միշտ կարողանում է նրան հունից հանել՝ հիշեցնելով «Տիտանիկի» մասին:

Տարօրինակ չէ, որ անցյալ տարի Դի Կապրիոն որոշեց մերժել «Տիտանիկի» 3D տարբերակի պրոմո արշավի մաս հանդիսանալու առաջարկը:

Ռոբերտ Պատինսոն

«Մթնշաղ» վեպի էկրանավորումը այժմ դեռահասների և երիտասարդների շրջանում համարվում է մարդու ճաշակի մասին պատմող (վատ առումով) կարևոր կետերից մեկը,և որքան էլ որ տարօրինակ է,այս կարծիքը կիսում է նաև«Մթնշաղ» ֆիլմի գլխավոր հերոս Ռոբերտ Պատինսոնը:

Պատինսոնի խոսքերով՝վեպն ընթերցելիս ինքն այն տպավորությունն ուներ, թե «այն հրատարակել են կարծ ես ինչ-որ սխալի հետևանքով», իսկ իր մարմնավորած կերպարը Պատինսոնը համարում է ամենահիմար կերպարներից մեկը: Այս ամենը, իհարկե, համացանցում տարածվեց նրանից հետո, երբ ֆիլմի քննադատներից մեկը որոշեց Պատինսոնի ավելի վաղ շրջանի «Մթնշաղի» մասին պատմող հարցազրույցները միացնել իրար և հրապարակել Youtube-ում:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը ոստիկանության համար շենք էր ման գալիս Գյումրիում ‘
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. Հայաստանի և ԵՄ միջև կստորագրվի համատեղ հռչակագիր ‘