‘
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին նոյեմբերի 25-ին դարձավ Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստը:
27-ամյա արգենտինացին 5-րդ տուրում 3 գնդակ ուղարկեց ԱՊՕԷԼ-ի դարպասը՝ Չեմպիոնների լիգայում իր գոլերի քանակը հասցնելով 74-ի: Մեսսին 3 գնդակով գերազանցեց Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվողի Ռաուլի ռեկորդը:
Երեկ ֆուտբոլիստը մեկ այլ ռեկորդն էլ է սահմանել: Նա իր 5-րդ հեթ-տրիկն է հեղինակել Չեմպիոնների լիգայում: Մինչ այս ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել նման արդյունքի հասնել:
Եվրագավաթներում «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը մասնակցել է 94 խաղի:
‘