‘
13 տարի առաջ այսօրը սկսեց փոխվել «Բարսելոնայի» պատմությունը: 2000 թվականի սեպտեմբերի 17-ին Լեոն իր հոր՝ Խորխե Մեսսիի հետ ժամանեց Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայան, որպեսզի փորձարկումներ անցնի կատալոնյան թիմում:
Արգենտինացին «Mundo Deportivo-ի» համար վերհիշում է անցած 13 տարիներից յուրաքանչյուրի ամենահիշարժան հուշերը:
2000 : «Լա Մասիայում» Կարլես Ռեքսաչի մասնակցությամբ փորձարկումները»:
2001: «Իմ Բարսելոնա ժամանումը»:
2002: «Բարսելոնայում», որպես ֆուտբոլիստ՝ աճն ու կայանալը»:
2003: «Առաջին թիմի կազմում դեբյուտը՝ «Պորտոյի» դեմ ընկերական խաղում»:
2004: «Պաշտոնական դեբյուտը Բարսայի կազմում, երբ «Էսպանյոլի» հետ դերբիում Դեկուի փոխարեն խաղադաշտ դուրս եկա»:
2005: «Ժոան Գամպերի» գավաթում «Յուվենտուսի» դեմ խաղը, որը նպաստեց, որպեսզի ավելի լայն ճանաչում ձեռք բերեմ պրոֆեսիոնալ ֆուտբոլում»:
2006: «Հասկացա, որ թիմը կարող է եվրոպական ֆուտբոլում բարձուքների հասնել (նկատի ունի «Արսենալի» դեմ ՉԼ-ի եզրափակիչը, որտեղ նա վնասվածքի պատճառով չընդգրկվեց հայտացուցակում) :
2007: « «Կլասիկոյում» Ռեալ Մադրիդի դեմ հեթ-տրիկը կամ «Խետաֆեի» դարպասին խփածս գոլը»:
2008: «Պեպ Գվարդիոլայի հետ առանձնազրույցը, մինչ մրցաշրջանի մեկնարկը, երբ նա ինձ թույլ տվեց մեկնել և մասնակցել Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին»:
2009: «Հռոմում «Մանչեստեր Յունայթեդի» դեմ եզրափակիչը, Աբու Դաբիում Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչը, առաջին նվաճածս «Ոսկե Գնդակը», հիշելու շատ բան կա»:
2010: «Ոսկե Գնդակը,» որովհետև հարթակը կիսում էի խաղընկերներիս՝ Ինյեստայի և Չավիի հետ:
2011: «Ուեբլիում «Մանչեստեր Յունայթեդի» դեմ ՉԼ եզրափակիչը»:
2012: «Որդուս՝ Տյագոյի ծնունդը»:
2013: «Այս տարի դեռ լավագույն հիշողությունները սպասվում են»:
‘