‘Լեպսը հաստատել է իր ծանոթությունը «Եղբայրական շրջանի» պարագլխի հետ’

817

Ռուսաստանի երաժիշտ Գրիգորրի Լեպսը խոստովանել է, որ արդեն 30 տարի է՝ ծանոթ է «Եղբայրական շրջան» (Brothers Circle) հանցախմբի ենթադրյալ պարագլուխ, «Բելի» մականունով Վլադիսլավ Լեոնտևի հետ: Նոյեմբերի 15-ին մամլո ասուլիսում երգիչը հայտարարել է, որ նրա հետ ծանոթացել է Սոչիում, հաղորդում է «Интерфакс»-ը: «Ես իմ ընկերների հետ շփվում եմ ոչ թե նրա համար, որ նրանք ինչ-որ կարգավիճակ ունեն, դա ինձ չի էլ հետաքրքրում: Թե ինչով են նրանք զբաղվում՝ ես կարող եմ իմանալ կամ կասկածել, բայց ես դրան չեմ խառնվի, ես դրա հետ կապ չունեմ»,- երաժշտի խոսքերն է մեջբերելРИА Новости-ն: Լեոնտևին Լեպսը բնութագրել է որպես «սովորական, նորմալ մարդ»:

Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն Լեպսին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ արտասահմանյան ուղևորություններից: Բանն այն է, որ հոկտեմբերի 30-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Լեպսին մեղադրել էր «Եղբայրական շրջան» միջազգային հանցավոր խմբավորման հետ կապերի մեջ և նրան ընդգրկել, այսպես կոչված՝ «սև ցուցակում». նրան արգելվել է  մուտքն ԱՄՆ, իսկ այդ երկրում երգչի բոլոր ակտիվների վրա կալանք է դրվել: Վաշինգտոնի վարկածով՝ Լեպսը օրենքով գող Լեոնտևի խնդրանքով գումարներ է տեղափոխել Ռուսաստան: Երգիչը հերքել է բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ ինքն ակտիվներ չունի, որոնց վրա ԱՄՆ-ը կարող էր կալանք դնել, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Պետական լեզվի կենտրոն. Լատվիայում արգելվել է եվրոյի գոտի մտնելու վերաբերյալ ծանուցել ռուսերեն’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում 15 տարվա ընթացքում գրանցվել է մարդկանց առևտրի հետ կապված 3,5 հազար հանցագործություն’