‘
«Քինգսթոն Քոմունիքեյշն» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում «աղվեսներն» ունեին որոշակի առավելություն, սակայն Ջեյմի Վարդիի և Ռիյադ Մարեզի հարվածները նպատակին չհասան։ Փոխարենը խաղակեսի վերջնամասում դաշտի տերերին հաջողվեց գոլ խփել․ աչքի ընկավ Ադամա Դյոմանդեն։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Ռիյադ Մարեզը վերականգնեց հաշվի հավասարությունը՝ դիպուկ իրացնելով Էլդին Յակուպովիչի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը։
10 րոպե անց «Հալ Սիթին» կրկին առաջ անցավ հաշվի մեջ․ այս անգամ գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Սնոդգրասը
Հանդիպման մնացած ժամանակահատվածում Կլաուդիո Ռանյերիի սաների՝ գոնե ոչ-ոքի արդյունք գրանցելու ջանքերն ապարդյուն անցան։
Անգլիայի Պրեմիեր լիգա, առաջին տուր
«Հալ Սիթի» — «Լեսթեր Սիթի»՝ 2։1
Գոլերը՝ Դյոմանդե 45+1՛, Սնոդգրաս 57՛ — Մարեզ 47՛/11-մետրանոց
‘