‘«Լեսթերիի» վերջին տնային խաղի տոմսերը վաճառվել են 90 րոպեում’

1210

Անգլիական Պրեմիեր լիգայի սենսացիոն առաջատար «Լեսթերիի» ու «Էվերտոնի» միջեւ 37-րդ տուրի խաղի տոմսերը վաճառվել են 90 րոպեում, հայտնում է ակումբի կայքը:

Դա լինելու է Կլաուդիո Ռանյերիի թիմի վերջին տնային խաղն Անգլիայի ընթացիկ առաջնությունում: 37 հազար նստատեղ ունեցող «Քինգ Պաուեր» ստադիոնում անշլագ է սպասվում այդ օրը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 33-րդ տուրից հետո «Լեսթերը» 7 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմից» եւ արդեն ապահովել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

Նախորդ հոդվածը‘Զիդան. «Ռեալ»-ի ֆուտբոլիստները պետք է համբերությամբ լցվեն’
Հաջորդ հոդվածը‘Մարդու իրավունքների գծով ԵՄ պատժամիջոցներն Իրանի դեմ երկարացվել են մեկ տարով’