‘«Լեսթերի» բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են մնալ թիմում, Վարդին որոշում կկայացնի Եվրո-2016-ից հետո’

1440

«Լեսթերը» կարող է ամբողջովին պահպանել չեմպիոնական կազմը, եթե հարձակվող Ջեյմի Վարդին հրաժարվի «Արսենալ» տեղափոխվելուց:

Ըստ Gianlucadimarzio.com-ի տեղեկության՝ «Աղվեսների» բոլոր ֆուտբոլիստները համաձայնություն են տվել հաջորդ մրցաշրջանում մնալ թիմում, իսկ Վարդին, ինչպես հայտնի է, որոշում կկայացնի Եվրո-2016-ից հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Լեսթերի» առաջատար ֆուտբոլիստներ Նգոլո Կանտեն, Ռիհադ Մահրեզը և Կասպեր Շմեյխելն այլ ակումբներից ստացել են ավելի շահավետ առաջարկներ:

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլի թուրք երկրպագուի կնոջ «դաժան» կատակի արդյունքը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016․ A խումբ, երրորդ տուր Շվեյցարիա — Ֆրանսիա՝ 0:0, Ռումինիա — Ալբանիա՝ 0:1 (տեսանյութ)’