‘
Անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կրեյգ Շեքսպիրը կոչ է արել ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզին մնալ պրոֆեսիոնալ:
«Լեսթերից» հեռանալու ֆուտբոլիստների ցանկությունը չի կարող չհիասթափեցնել, սակայն այդպիսին է խաղը:
Գիտենք, որ Մահրեզը ցանկանում է հեռանալ, սակայն նա դեռ մեզ հետ է: Նա պետք է պրոֆեսիոնալ լինի: Եթե Ռիյադը չցուցադրի իր նվիրվածությունը, ապա չի խաղա: Նրա հետ կոնֆլիկտ չի եղել, պարզապես Մահրեզը պետք է կատարի իր պարտականությունները:
Եթե ստանանք առաջարկ, անպայման կուսումնասիրենք այն»,- Շեքսպիրի խոսքը մեջբերում է «The Guardian»-ը:
‘