‘«Լեսթերի» յուրօրինակ ռեկորդը Պրեմիեր լիգայում’

918

«Լեսթերը», անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում 3:2 հաշվով հաղթելով «Էվերտոնին», ապահովել են առաջին տեղը մինչեւ Սուրբ ծնունդը:

«Լեսթերը» դարձել է 1992-ին հիմնադրված Պրեմյեր լիգայի պատմության առաջին ակումբը, որը Սուրբ ծնունդից առաջ մրցաշարային աղյուսակի տարբեր բեւեռներում է մեկ տարվա ընթացքում: Նախորդ տարի այս ժամանակահատվածում լեսթերցիները եզրափակում էին Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, գրում է Daily Mail -ը:

Անգլիայում 1987-ին եւ 1988-ին նման ցուցանիշ գրանցել հաջողվել է նաեւ «Նորվիչին»:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 17-րդ տուրից հետո Կլաուդիո Ռանյերիի գլխավորած թիմը 5 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալից», որը դեկտեմբերի 21-ին ընդունելու է լավագույն եռյակը եզրափակող «Մանչեսթեր Սիթիին»:

Նախորդ հոդվածը‘Պլատինի. «Կասկածելի լեգիտիմությամբ կեղտոտ բեմականացում է»’
Հաջորդ հոդվածը‘«Չելսի»-ն բանակցել է Պելեգրինիի հետ’