«Լեսթեր Սիթին» հրաժարվել է 75 միլիոն եվրոյով վաճառել 21-ամյա խաղացողին

123

Լոնդոնի «Չելսին» «Լեսթեր Սիթիի» 21-ամյա պաշտպան Ուեսլի Ֆոֆանայի համար առաջարկել է 75 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել։

«Լեսթեր Սիթին» Ֆոֆանային առայժմ համարում է անփոխարինելի ֆուտբոլիստ եւ մինչեւ հաջորդ ամառ չի քննարկի նրա տրանսֆերը, հաղորդում է L’Equipe-ը։

Ֆոֆանան ցանկանում է տեղափոխվել գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմ, որպեսզի հանդես գա Չեմպիոնների լիգայում։

Ֆոֆանան 2020թ․ հոկտեմբերին է ֆրանսիական «Սենթ Էթիենից» տեղափոխվել «Լեսթեր Սիթի», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Նախորդ հոդվածըՄեկնարկում են Անգլիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնությունները
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» «Չելսիին» առաջարկել է 3 խաղացողի տրանսֆեր