‘
Անգլիայի չեմպիոնը շարունակում է խոշոր գնումներ կատարել։ Ադրիեն Սիլվայի տրանսֆերը գնահատվում է 24,5 մլն եվրո։ «Լեստերը» ևս 34 մլն կվճարի պորտուգալական «Սիլվային» Սլիմանիի տրանսֆերի համար։ Այս մասին տեղեկացնում է eurosport.ru-ն։
Ավելի վաղ «Լեստերը» Սլիմանիի համար առաջարկել է 30 մլն եվրո, սակայն մերժում է ստացել։
Ադրիեն Սիլվան արդեն հայտարարել է «Սպորտինգից» հեռանալու մասին։ Սպասվում է, որ երկու ֆուտբոլիստն էլ առաջիկա օրերին կտեղափոխվեն «Լեստեր»։
Ավելացնենք, որ Սիլվան Պորտուգալիայի հավաքականի կազմում հռչակվել է Եվրոպայի 2016 թ. չեմպիոն։ Սլիմանին Ալժիրի հավաքականում անցկացրած 41 խաղում խփել է 20 գոլ։
‘