‘«Լեվանտե» – «Ռեալ Մադրիդ»֙ 1:3․ Արքայական ակումբը վստահ հաղթանակ է (տեսանյութ)’

728

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Լևանտեին». Զինեդին Զիդանի թիմը 3:1 հաշվով հաղթանակ տոնեց:

Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ դիպուկ իրացնելով դաշտի տերերի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը: 38-րդ րոպեին մադրիդյան թիմի երիտասարդ հարձակվող Բորխա Մայորալի և դարպասապահ Դիեգո Մարինյոի համատեղ ջանքերով երկրորդ գնդակը հայտնվեց «Լևանտեի» դարպասում: Նախքան ընդմիջման գնալը Դեյվերսոնի գոլի շնորհիվ «Լևանտեն» կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ վերջնական հաշիվը խաղավարտին ձևակերպեց Իսկոն: 

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 57 միավոր և շարունակում է  զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Ատլետիկոյին» զիջելով 4 միավորով: «Լևանտեն» մնաց 20 միավորով՝ վերջին տեղում:

ԼԵՎԱՆՏԵ-ՌԵԱԼ Մ. 1-3 (1-2) MC
0-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 34՛ (11մ), 0-2՝ Դիեգո Մարինո 38՛ (ինք), 1-2՝ Դեյվերսոն 39՛, 1-3՝ Իսկո 90՛
ԼԵՎԱՆՏԵ. 1.Դիեգո Մարինո, 2.Իվան Լոպես, 15.Լուկաս Օրբան, 24.Զուհաիր Ֆեդալ, 5.Սիմաո Ժունիոր (7.Վերսա, 68), 6.Վիկտոր Կամարասա (10.Ռուբեն Գարսիա, 73), 8.Ջեֆերսոն Լերմա, 11.Խոսե Լուիս Մորալես, 14.Կարլ Մեջանի, 20.Դեյվերսոն, 21.Ջուզեպե Ռոսի (18.Վիկտոր, 63)
ՌԵԱԼ Մ.. 1.Կեյլոր Նավաս, 2.Ռաֆայել Վարան, 3.Պեպե, 6.Նաչո, 23.Դանիլո, 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես (22.Իսկո, 80), 14.Կազեմիրո (16.Մատեո Կովաչիչ, 73), 18.Լուկաս, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 29.Բորխա Մայորալ (20.Խեսե, 85)
Զգուշացում՝ Սիմաո Ժունիոր 42՛ (Լ), Ռուբեն Գարսիա 79՛ (Լ), Լուկաս 39՛ (Ռ)
47 ԳՆԴԱԿԻ % 53
11 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 21 (8)
12 ՏՈՒԳԱՆՔ 11
3 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 10
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 2

Նախորդ հոդվածը‘«Դարմշտադ» – «Բորուսիա֙ Դորտմունդ» 0:2․ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» պարտվեց «Սուոնսիին», «Տոտենհեմը»՝ «Վեսթ Հեմին» (տեսանյութ)’